Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին կեսին մեր երկրում արտադրվել է շուրջ 3.8 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա

Հունվար-հունիս ամիսներին մեր երկրում արտադրվել է 3 մլրդ 794.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 5%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն հունվարին արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, փետրվարին՝ 675.3 մլն կՎտ ժամ, մարտին՝ 650.9 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 577.0 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 560.5 մլն կՎտ ժամ, իսկ հունիսին՝ 554.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր 7 մլրդ 315.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

2015 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականին՝  7 մլրդ 750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Share