Բաժին. Տնտեսական

Հրապարակվել է 2017թ. ամենանորարարական երկրների վարկանիշը

Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է նորարարական երկրների իր ամենամյա վարկանիշը, որն արդեն 7-րդ տարին անընդմեջ գլխավորում է Շվեյցարիան: Հայաստանը վարկանիշում 59-րդն է:

Վարկանիշը կազմելու համար կազմակերպության վերլուծաբանները դիտարկել են 128 երկիր, ուսումնասիրել են մի խումբ ցուցանիշներ, այդ թվում՝ քաղաքական միջավայր, կրթություն, ենթակառուցվածքներ, բարձրագույն տեխնոլոգիաների արտահանում, բիզնեսի վարման բարդություններ և այլն:

Վերլուծաբանների դիտարկմամբ՝ վերջին տարիներին նորարարության տեսանկյունից առավել զգալի առաջընթաց գրանցել են զարգացող տնտեսությամբ երկրները:

Թե որոնք են 2017 թվականի 10 ամենանորարարական երկրները, ներկայացնում ենք ստորև.

1 Շվեյցարիա

2 Շվեդիա

3 Նիդերլանդներ

4 ԱՄՆ

5 Միացյալ Թագավորություն

6 Դանիա

7 Սինգապուր

8 Ֆինլանդիա

9 Գերմանիա

10 Իռլանդիա

Share