Բաժին. Տնտեսական

6 ամսում՝ 1.1 տրլն ՀՀ դրամի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 1 տրլն 121 մլրդ 725.1 մլն ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 13%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ առևտրի առավել մեծ ակտիվություն գրանցվել է հունիսին, իսկ առևտրի տեսանկյունից առավել պասիվ է եղել հունվարը: Այսպես, միայն հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 128.75 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 164.11 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 196.32 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 196.66 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 208.61 մլրդ ՀՀ դրամ, իսկ հունիսին՝ 227.24 մլրդ ՀՀ դրամ:

 Նշենք նաև, որ 2016 թվականին առևտրի շրջանառությունը կազմել էր 2 տրլն 233 մլրդ 594 մլն ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 2 տրիլիոն 282.269 մլրդ ՀՀ դրամ:

Share