Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-մայիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին հինգ ամսում Հայաստանում արտադրվել է 114.6 հազար տոննա հաց, ինչը 2016թ. համանման ցուցանիշից պակաս է 2.8 հազար տոննայով կամ 2.4%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունն աճել է 7.7%-ով և կազմել 68.9 հազար տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 49.6%-ով և կազմել 470.4 տոննա։ Հրուշակեղենի արտադրությունն աճել է 12.1%-ով և կազմել 6,682.8 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունն աճել է 20.1%-ով և կազմել 1,496.4 տոննա։

Share