Բաժին. Տնտեսական

Կես տարում Հայաստանի և Չինաստանի միջև առևտուրն աճել է 35%-ով

Կես տարում Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 243.13 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 35%-ով, ընդ որում՝ աճել է ինչպես Հայաստանից Չինաստան արտահանումն, այնպես էլ Չինաստանից Հայաստան ներմուծումը:

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրի ընդհանուր ծավալում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է շուրջ 44.14 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 198.98 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումն աճել է 20%-ով, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 40%-ով:

Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ հաշվետու ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.6%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Share