Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիան պատրաստ է 40 մլրդ եվրո վճարել Brexit-ի համար

Բրիտանական The Sunday Telegraph պարբերականի հրապարակած տեղեկատվությունյան համաձայն Մեծ Բրիտանիան պատրաստ է Brexit-ի համար վճարել 40 մլրդ եվրո։ Դրա փոխարել Լոնդոնը փորձում է Եվրամիության հետ կնքվելիք նոր առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի լավ պայմաններ ստանալ։

Պարբերականի անանուն աղբյուրը հայտնել է, որ Եվրամիությունը պահանջում է 60 մլրդ եվրո և պատրաստ է զիջել մինչև 50 մլրդ եվրո, Մեծ Բրիտանիան իր հերթին պատրաստ է վճարել միայն 30 մլրդ եվրո և այժմ համաձայնել է 40 մլրդ եվրո թվին։

Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու բանակցությունները մեկնարկել են հունիսի 19-ին, դրանք նախատեսվում է ավարտել 2018թ.-ի նոյեմբերին։

Share