Բաժին. Տնտեսական

Հայաստանի 5 խոշոր առևտրային գործընկեր-երկրները

Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա, Գերմանիա և Բուլղարիա. ահա այն երկրները, որոնց հետ Հայաստանն իրականացնում է առավել մեծ ծավալի առևտրային գործառնություններ: Այս 5 երկրին միասին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի կեսից ավելին:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 26.2%-ը, Չինաստանին՝ 8.6%-ը, Շվեյցարիային՝ 6%-ը, Գերմանիային՝ 5.3%-ը, Բուլղարիային՝ ևս 5.3%-ը:

Նշենք, որ հունվար-հունիս ամիսներին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 2 մլրդ 815.04 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, որից արտահանումը կազմել է շուրջ 993.88 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝  շուրջ 1 մլրդ 821.16 մլն ԱՄՆ դոլար:

Share