Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտուրն աճել է ավելի քան 2 անգամ

Վերջին մեկ տարվա ընթացքում զգալի ակտիվացել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) միջև առևտրային հարաբերությունները: Միայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է 2.6 անգամ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հավետու ժամանակահատվածում Հայաստան-ԱՄԷ առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 93 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից ԱՄԷ արտահանումը՝ 48.24 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 44.79 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով գրանցվել է աճ, ընդ որում՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է շուրջ 3.3 անգամ, իսկ ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ 2.1 անգամ:

Արդյունքում, ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ծավալում կազմել է 4.9%, ներմուծման ծավալում՝ 2.5%:

Share