Բաժին. Տնտեսական

Կես տարում Հայաստանից արտահանվել է 297.5 մլն դոլարի հանքահումքային արտադրանք

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 297.5 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է շուրջ 36%-ով:

Արդյունքում, հաշվետու վեց ամսում հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 30%-ը:

Share