Բաժին. Տնտեսական

Google-ն ավելի հարմարավետ է դարձնում Chrome մոբայլ բրաուզերը

Google կորպորացիան հերթական փոփոխությունն է նախատեսում Chrome բրաուզերի մոբայլ տարբերակում։ Փոփոխության պատճառը սմարթֆոնների մեծացող էկրաններն են, ինչի հետևանքով էլեկտրոնային հասցեների մուտքագրումն այլևս այդքան էլ հարմարավետ չէ։ Այդ իսկ պատճառով հասցեների տողը բրաուզերին վերին հատվածից իջեցվել է ներքև։

Փոփոխությունն առայժմ հասանելի է միայն բրաուզերի փորձնական տարբերակում և բացառված չէ, որ շուտով այն հասանելի կդառնա նաև հիմնական տարբերակում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2hSuiHa

Share