Բաժին. Տնտեսական

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում շաքարավազի արտադրությունն աճել է 17.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 6 ամսում Հայաստանում արտադրվել է 46,630 տոննա շաքարավազ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 17.6%-ով։

Միևնույն ժամանակ աղի արտադրությունն աճել է 16.8%-ով և կազմել 14,842.3 տոննա։

Share