Բաժին. Տնտեսական

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 6 ամսում Հայաստանում արտադրվել է 137.0 հազար տոննա հաց։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.4%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունն աճել է 5.5%-ով և կազմել 81.2 հազար տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 48.3%-ով և կազմել 562.3 տոննա։ Հրուշակեղենի արտադրությունն աճել է 20.1%-ով և կազմել 8,770.0 տոննա, մակարոնեղենի արտադրությունը նույնպես աճել է 20.1%-ով և կազմել 1,746.3 տոննա։

Share