Բաժին. Տնտեսական

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում պաղպաղակի արտադրությունն աճել է 5.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 6 ամսում Հայաստանում արտադրվել է 5,268.3 հազար լիտր պաղպաղակ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.9%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 0.4%-ով և կազմել 271.5 մլն լիտր։ Պանրի արտադրությունը նվազել է 4.7%-ով և կազմել 9,005.7 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 2.6%-ով և կազմել 2,955.9 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 19.1%-ով և կազմել 2,439.2 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 7.3%-ով և կազմել 430.7 տոննա։

Share