Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանում արտադրվել է ավելի քան 100 հազար կարատ ադամանդ

Հայաստանի ադամանդագործության ոլորտում նկատվում է ակտիվություն: Տարվա առաջին յոթ ամսում մեր երկրում արտադրվել է 106 հազար 74 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 58%-ով:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 113 հազար կարատ ադամանդ:  2015 թվականին ցուցանիշը կազմել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական):

Share