Բաժին. Տնտեսական

«Հարվի» փոթորկից վնասը գնահատել Է 150-180 մլրդ դոլար

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել Է, որ «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար կպահանջվի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար: Այսպիսով, «Հարվի»-ն ամենաավերիչ տարերային աղետն Է ԱՄՆ-ում:

«Հարվի»-ն նույնիսկ ավելի մեծ վնաս Է պատճառել, քան «Կատրինա» փոթորկը, որը 2005 թվականին ավերեց Նոր Օռլեանը, ասել Է նահանգապետը Fox News-ին տված հարցազրույցում: Վաշինգտոնի պաշտոնական գնահատումների համաձայն, «Կատրինա»-ն ԱՄՆ-ի տնտեսության վրա նստել Է 125 մլրդ դոլար:

Մինչդեռ, ինչպես նշում Է BBC-ն, Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Բրոք Լոնգը նախազգուշացրել Է, որ ջրհեղեղից տուժած շրջանները չպետք Է ակնկալեն, որ Վաշինգտոնը կվճարի իրենց հաշիվները: «Հարվի» փոթորիկը պետք Է ահազանգ դառնա տեղի պաշտոնյաների համար, պնդում Է Լոնգը: Չնայած այն բանին, որ ջուրը դեռեւս վերջնականապես չի քաշվել, Տեխասում եւ Լուիզիանայում արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները:

«Հարվի» փոթորկի հետեւանքով զոհվել Է առնվազն 47 մարդ, եւս երկու տասնյակ բնակիչներ անհայտ կորցած են համարվում: Ավելի քան 1 մլն բնակիչներ հարկադրած են եղել լքել իրենց տները, ամբողջովին ավերվել են առնվազն 43 հազար ամերիկացիների տներ: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն Կոնգրեսից 7,85 մլրդ դոլար Է խնդրել վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար: Վերլուծաբանների գնահատումների համաձայն, «Հարվի» փոթորկը՝ 190 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսը) վնասով, կարող Է ամենաավերիչը դեռնալ ԱՄՆ-ի պատմության մեջ: Հյուսթոնը եւ նրա արվարձանները, որոնց պատուհասել Է «Հարվի» փոթորիկը, տալիս են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում երկրի բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share