Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացրել է 871 մլն դոլարի առևտուր

Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է  871.18 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 28%-ով:  

Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 26%-ը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ հաշվետու յոթ ամսում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է ավելի քան 30%-ով և կազմել 260.73 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 27%-ով և կազմել 610.44 մլն ԱՄՆ դոլար:

Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման կառուցվածքում կազմել է 22%, իսկ ներմուծման կառուցվածքում՝  ավելի քան 28%:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Share