Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 105 մլն դոլարի տրանսպորտային միջոց

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկիր են ներմուծվել 104.91 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել է 28%-ով:

2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 82.1 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է 4.85%:

Share