Բաժին. Տնտեսական

Աշխատավարձերն՝ ըստ տնտեսության ոլորտների

Այսօր աշխատավարձը կարևոր գործոն է մասնագիտության ընտրության հարցում: Որքան բարձր է աշխատավարձն, այնքան մեծ է հետաքրքրությունը տվյալ մասնագիտության նկատմամբ: Պատահական չէ, որ Հայաստանում ամենագրավիչը ֆինանսաբանկային, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտներն են:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրում միջին աշխատավարձն ամենաբարձրը տեղեկատվության և կապի ոլորտում է: Երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական ոլորտն է, իսկ երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը:

Թե որքան են վարձատրվում տարբեր մասնագետներն ու ինչպիսին է մեր երկրի տնտեսության` պայմանականորեն 19 խմբի բաժանված ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձերի ընդհանուր պատկերը, ներկայացնում ենք ստորև.

1) Տեղեկատվություն և կապ / 438.41 հազար դրամ

2) Ֆինանսական և ապահովագրական գործունեություն / 405.71 հազար դրամ

3) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում / 396.51 հազար դրամ

4) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում / 271.78 հազար դրամ

5) Պետական կառավարում և պաշտպանություն, սոցիալական ապահովություն / 218.46 հազար դրամ

6) Շինարարություն / 199.08 հազար դրամ

7) Մշակող արդյունաբերություն / 182.52 հազար դրամ

8) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն / 182.24 հազար դրամ

9) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն / 162.52 հազար դրամ

10) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում / 159.15 հազար դրամ

11) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն / 157.18 հազար դրամ

12) Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների նորոգում / 148.35 հազար դրամ

13) Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում / 142.20 հազար դրամ

14) Վարչարարական և օժանդակ գործունեություն / 141.96 հազար դրամ

15) Սպասարկման այլ ծառայություններ / 140.81 հազար դրամ

16) Կացության և հանրային սննդի կազմակերպում / 128.77 հազար դրամ

17) Կրթություն / 123.66 հազար դրամ

18) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն / 117.40 հազար դրամ

19) Մշակույթ, զվարճություններ և հանգիստ / 111.35 հազար դրամ

Share