Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարություն. Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը

Կարեն Կարապետյանը նշել է, որ մեկնարկել են «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետների։

Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,-ասել է վարչապետը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները։

Share