Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 32.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 4,398.5 հազար լիտր գինի, ինչը 2016թ. համանման ցուցանիշից ավել է 32.7%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 37.2%-ով և կազմել 2,994.5 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 7.6%-ով և կազմել 822.6 հազար լիտր։։ Շամպայն գինիների արտադրությունն աճել է 26.2%-ով և կազմել 274.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 12.5%-ով և կազմել 12,730 հազար լիտր։

Share