Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հուլիսին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 22,402 տոննա միս։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրությունն աճել է 72.3%-ով և կազմել 5,529.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 58.6%-ով և կազմել 412.3 տոննա։

Share