Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան կես մլն դոլարի արվեստի ստեղծագործություն

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրից արտահանվել են 654.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 33%-ով:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանից արտահանվել էր շուրջ 1 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 660.3 հազար ԱՄՆ դոլար, 2014 թվականին՝ 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար:

Share