Բաժին. Տնտեսական

6% աճ մանրածախ առևտրի ոլորտում

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում մանրածախ առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 804,66 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 6%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հանրապետությունում իրականացված մանրածախ առևտրի 78.9%-ը բաժին է ընկել խանութներին, 5.1%-ը՝ սպառողական ապրանքների շուկաներին, 2.2%-ը՝ կրպակներին, 1.5%-ը՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներին, իսկ մնացյալ 12.3%-ն՝ առևտրի այլ աբյեկտներին, մասնավորապես՝ շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերին:

Share