Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 19.1%-ով

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 4.3675 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 21.7%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ինն ամսում գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1.2741 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանը արտահանել է 1.5467 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2.8208 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է մոտ 19.1%, իսկ ներմուծման ոլորտում՝ 23.2%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share