Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 8.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 280.1 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 8.8%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 21.6%-ով և կազմել 6,341 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 7,855 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 55%-ով և կազմել 6,727 տոննա։

Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 5.8%-ով և կազմել 7,453 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 15.2%-ով և կազմել 4,487 տոննա։ Մոլիբդենի բրիկետների արտադրությունը կազմել է 367 տոննա։

Ալյումինե գլանվածքի արտադրությունն աճել է 149.3 անգամ և կազմել 488 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 9.5%-ով և կազմել 21,831 տոննա։

Share