Բաժին. Տնտեսական

Հովիկ Մուսայելյան. Հայաստանը ՏՏ ոլորտում 17 հազար որակյալ մասնագետ ունի

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 17 հազար որակյալ մասնագետներ կան, որոնց 35 տոկոսը կանայք են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային զարգացումներ են հարկավոր՝ հավելելով, որ  ոլորտի հաջողությունները կարծես թե ոչ բոլորն են նկատում: «Ես շատ լավատես եմ այն առումով, որ մենք բավական լուրջ արդյունքներ ենք արձանագրում եւ ունենք այնպիսի ծրագրեր, որոնք բացառիկ են համաշխարհային գլոբալ առումով: Մենք թռիչքային զարգացումների նախաշեմին ենք եւ ամեն ինչ կանենք դրան հասնելու համար, որովհետեւ միայն այս ոլորտի զարգացումը կարող է շոգեքարշի դեր տանել Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- հավելեց Մուսայելյանը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share