Բաժին. Տնտեսական

Հայաստանը 2018թ. ԵՄ-ից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա

Հայաստանը 2018թ. Եվրոպական Միությունից և եվրոպական կառույցներից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա դրամաշնորհների և վարկային միջոցների տեսքով։ Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը։ «Այդ գումարի մի մասը՝ 11.5 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է, իսկ 58.5 միլիոն եվրոն վարկային և դրամաշնորհային միջոցներ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ այդ 58.5 միլիոն եվրոյից 25 միլիոն եվրոն դրամաշնորհային աջակցություն է, մնացածը վարկային միջոցներ են, որոնք ուղղվելու են տարբեր ծրագրերի իրականացմանը:

Ընդհանուր առմամբ ՀՀ ԵՄ-ից աջակցություն կստանա 15 վարկային և 14 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Share