Բաժին. Տնտեսական

Այս տարի հայկական ադամանդագործությունը գրանցել է շուրջ 50% աճ

Այս տարի Հայաստանի ադամանդագործության ոլորտը գրանցել է զգալի ակտիվություն: Հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 127 հազար 601 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 50%-ով: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել էր 85 հազար 630 կարատ ադամանդ:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 113 հազար կարատ ադամանդ:  2015 թվականին ցուցանիշը կազմել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ:

Հայաստանում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական):


Share