Բաժին. Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Աշխարհի պարտքն՝ ըստ երկրների

Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վերջին տվյալներով՝ բոլոր երկրների կառավարությունները միասին կուտակել են շուրջ 63 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն պարտք, ընդ որում՝ ցուցանիշի շուրջ մեկ երրորդն ապահովել է ԱՄՆ-ն: Այս երկրի կառավարության պարտքը կազմում է 20 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ ներկայացված տվյալների՝ կուտակած պարտքի ցուցանիշով երկրորդ տեղում Ճապոնիան է, երրորդ տեղում՝ Չինաստանը:

Հարկ է նշել նաև, որ պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշն ամենաբարձրը Ճապոնիայում է՝ 239%: Լիբանանում ևս գրանցվել է բարձր ցուցանիշ՝ 149%: 

Ստորև ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա, որտեղ երկրները առանձնացված են ըստ կուտակած պարտքի մասնաբաժնի և պարտք/ՀՆԱ ցուցանիշների: Այն երկրները, որոնք առանձնացված են մուգ գույնով, ունեն պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցածր ցուցանիշ, իսկ այն երկրները, որոնք առանձնացված են բաց գույնով, ունեն պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության բարձր ցուցանիշ:

Share