Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 3.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 35,066.7 տոննա միս։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ մսի արտադրությունն աճել է 3.8%-ով։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրությունն աճել է 67.1%-ով և կազմել 7,337.1 տոննա։ Մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 61.2%-ով և կազմել 559.6 տոննա։

Share