Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2017թ. սեպտեմբեր

Երևանի անշարժ գույքի շուկայում բնակարանների գներն ամենաբարձրը Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են: Ամենացածր գները Նուբարաշենում են:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  2017 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 452,8 հազար ՀՀ դրամ՝ պահպանվելով այն նույն մակարդակում, որը գրանցվել էր նախորդ երկու ամիսներին: Արաբկիրում ցուցանիշը կազմել է 343,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝  267,4 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 156,0 հազար ՀՀ դրամ:

Երևանում բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների, ներկայացնում ենք ստորև.

Կենտրոն / 452,8 հազար ՀՀ դրամ

Արաբկիր / 343,5 հազար ՀՀ դրամ

Քանաքեռ-Զեյթուն / 267,4 հազար ՀՀ դրամ

Նոր-Նորք / 229,7 հազար ՀՀ դրամ

Ավան / 247,5 հազար ՀՀ դրամ

Էրեբունի / 236,0 հազար ՀՀ դրամ

Շենգավիթ / 241,0 հազար ՀՀ դրամ

Դավթաշեն / 252,0 հազար ՀՀ դրամ

Աջափնյակ / 227,0 հազար ՀՀ դրամ

Մալաթիա-Սեբաստիա / 231,2 հազար ՀՀ դրամ

Նուբարաշեն / 156,0 հազար ՀՀ դրամ

Share