Բաժին. Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Ապրելու ծախսերն ըստ երկրների

Movehub միջազգային կազմակերպությունը կազմել և հրապարակել է հետաքրքիր ինֆոգրաֆիկա, որը ներկայացնում է տարբեր երկրներում ապրելու համար անհրաժեշտ ծախսերի ընդհանուր մակարդակը: Կազմակերպության վերլուծաբանները դիտարկել են 121 երկրում սննդամթերի, տրանսպորտի, բնակարանի վարձակալության, կոմունալ և այլ անհրաժեշտ ծառայությունների գները և արդյունքների հիման վրա կազմել երկրների վարկանիշ՝ ըստ ապրելու ծախսերի: Վարկանիշի համաձայն՝ ապրելու համար ամենաէժան երկրները Եգիպտոսը, Հնդկաստանն ու Պակիստանն են, ամենաթանկը՝ Բերմունդյան կղզիները և Շվեյցարիան:

Ստորև ներկայացնում ենք ինֆոգրաֆիկան, որտեղ երկրներն  առանձնացված են ըստ գույների: Դրանց օգնությամբ ցույց է տրված ապրելու համար անհրաժեշտ ծախսերի մակարդակների տարբերությունը:

Նշենք, որ Հայաստանն ապրելու համար ամենաէժան երկրների շարքում է:

Share