Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրներից է Հայաստանն ամենաշատը ներմուծում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի  ներմուծման համախառն ծավալը կազմել է 2 մլրդ 820 մլն 800.9 հազար ԱՄՆ դոլար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրի ներմուծման ծավալի 19%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Այս ցուցանիշով Ռուսաստանը բացարձակ առաջատար է:

Մեր երկրի ներմուծման ծավալում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ապահովել նաև Վրաստանը՝ 9%, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 5.6%, Չինաստանը՝ 5.5% և Շվեյցարիան՝ 5.1%:

Ըստ առևտուր անող երկրների՝ ներմուծման ոլորտում մեր երկրի 10 առաջատար գործընկեր-երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը՝ 4.6%, Գերմանիան՝ 3.9%, Թուրքիան՝ 3.5%, Իտալիան՝ 3.4%, Ուկրաինան՝ 2.8%, ԱՄՆ-ն՝ 2.7%:

Share