Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 106 մլն դոլարի տրանսպորտային միջոց

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկիր են ներմուծվել 160,42 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել է 42%-ով: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 112,77 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է 5.68%:

Share