Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանը եվրոպական երկրների հետ իրականացրել է ավելի քան 1 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրային հարաբերություններում գրանցվել է ակտիվություն:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու ամիսներին Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 95,2  մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանկահատավածի համեմատ ցուցանիշն աճել է 25.5%-ով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է ավելի քան 25%: Ընդ որում, Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Գերմանիան (5.5%), Բուլղարիան ( 5.4%), Իտալիան (3.4%) և Նիդերլանդները ( 2.1%):

Հարկ է նշել, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել է 462,91 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 632,29 մլն ԱՄՆ դոլար:

Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը աճել է ավելի քան 33%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 20%-ով: Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է մոտ 30%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 22%:

Share