Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը Հայաստանում. 2017թ. հունվար-հոկտեմբեր

Մեր երկրում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 189,9 հազար ՀՀ դրամ: Եթե աշխատավարձի ցուցանիշը դիտարկենք ըստ մասնավոր և պետական հատվածների, ապա հաշվետու ամիսներին մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշը կազմել է շուրջ 226,4 հազար ՀՀ դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 159,5 հազար ՀՀ դրամ:

Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.6% աճ, ընդ որում՝ աճը պայմանավորված է եղել մասնավոր հատվածում աշխատավարձերի ավելացմամբ: Այսպես, հաշվետու 10 ամսում մասնավոր հատվածում աշխատավարձի աճը կազմել է 3.6%, իսկ պետական հատվածում ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Իսկ ամենաբարձր վարձատրվում են ֆինանսաբանկային, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների մասնագետները:

Share