Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 24/11/17

Նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,015,999 ԱՄՆ դոլար 483.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89,918,914 ԱՄՆ դոլար 484.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,150,000 դոլարի առք և վաճառք 483.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,441,869 եվրո 568.63դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,318,089 եվրո 571.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,479,932,312 ՌԴ ռուբլի 8.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 485,386,138 ՌԴ ռուբլի 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար:

Share