Բաժին. Տնտեսական

Ռուսաստանում բլոքչեյն տեխնոլոգիաների միջոցով առաջին բանկային փոխանցումն է իրականացվել

Սբերբանկը և Ալֆա-բանկը բլոքչեյն տեխնոլոգիաների միջոցով Ռուսաստանում առաջին անգամ իրականացրել են բանկային փոխանցում, որի արդյունքում Մեգաֆոն ընկերությունն իր դուստր ձեռնարկությունը Մեգալաբսին փոխանցել է 1 մլն ռուբլի։ Փոխանցումն իրականացվել է Ալֆա-բանկից դեպի Սբերբանկ։ Փոխանցումը ստուգվել է 4 սերվերներում, մասնագետները նշում են, որ փակ ցանցում փոխանցման համար անգամ բավական է երկու սերվեր։

Բանկի ներկայացուցիչները հայտարարել են, որ փոխանցման գործառույթն իրականացվել է փակ ցանցի միջոցով, որը բացառում է փոխանցման տվյալների արտահոսքը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share