Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր:

Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։

Share