Բաժին. Տնտեսական

ԿԲ. 2017թ. արդյունաբերության ոլորտում աճը կկազմի 7.2-8.4%

Կենտրոնական Բանկը (ԿԲ) էականորեն վերանայել է արդյունաբերության ճյուղի կանխատեսումներն՝ աճի ուղղությամբ: Ինչպես նշվում է «Գնաճի հաշվետվություն» փաստաթղթում՝  2017 թվականի համար ԿԲ-ն կանխատեսում է արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքի 7.2-8.4% աճ՝ պայմանավորված վերամշակող արդյունաբերության ոլորտում նկատվող բարձր տնտեսական ակտիվությամբ և հանքահումքային գների սպասվող ավելի բարձր մակարդակով:

Միևնույն ժամանակ, ԿԲ-ն ակնկալում է, որ 2018-2019 թվականներին արդյունաբերության աճը կկայունանա 6.0-7.0% միջակայքում:

Share