Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2017թ. հոկտեմբեր

Երևանի անշարժ գույքի շուկայում բնակարանների գներն ամենաբարձրը Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են: Ամենացածր գները Նուբարաշենում են:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  2017 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 455,8 հազար ՀՀ դրամ՝ նախորդ ամսվա ընթացքում գրանցված 452,8 հազար ՀՀ դրամի դիմաց: Արաբկիրում ցուցանիշը կազմել է 343,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 267,4 հազար ՀՀ դրամ: Այս երկու վարչական շրջաններում էլ պահպանվել է գների նույն մակարդակը, ինչ գրանցվել է նախորդ՝ սեպտեմբեր ամսում:

Միևնույն ժամանակ, Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 158,0 հազար ՀՀ դրամ:

Երևանում բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների, ներկայացնում ենք ստորև.

Կենտրոն / 455,8 հազար ՀՀ դրամ

Արաբկիր / 343,5 հազար ՀՀ դրամ

Քանաքեռ-Զեյթուն / 267,4 հազար ՀՀ դրամ

Նոր-Նորք / 231,5 հազար ՀՀ դրամ

Ավան / 248,6 հազար ՀՀ դրամ

Էրեբունի / 238,0 հազար ՀՀ դրամ

Շենգավիթ / 243,2 հազար ՀՀ դրամ

Դավթաշեն / 254,5 հազար ՀՀ դրամ

Աջափնյակ / 228,5 հազար ՀՀ դրամ

Մալաթիա-Սեբաստիա / 232,5 հազար ՀՀ դրամ

Նուբարաշեն / 158,0 հազար ՀՀ դրամ

Share