Բաժին. Տնտեսական

Ի՞նչ ծախսեր են կատարվել պետբյուջեի հաշվին. 2017թ. հունվար-հոկտեմբեր

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 121 մլրդ 154.6 մլն ՀՀ դրամ, որից 336 մլրդ 828.4 մլն ՀՀ դրամն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ, 236 մլրդ 726.3 մլն ՀՀ դրամը՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտ, 170 մլրդ 484.8 մլն ՀՀ դրամը՝  պաշտպանության ոլորտ:  Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին պետբյուջեի ծախսերի կառուցվածքում այլ ոլորտներ ուղղված ծախսերը չեն գերազանցել 100 մլրդ ՀՀ դրամը: Այսպես, կրթության ոլորտում պետական բյուջեից կատարվել են 94 մլրդ 785.1 մլն ՀՀ դրամի ծախսեր, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտում՝ 92 մլրդ  670 մլն ՀՀ դրամի ծախսեր: 83 մլրդ 235.5 մլն ՀՀ դրամն ուղղվել է տնտեսական հարաբերությունների ոլորտ, 61 մլրդ 33.4 մլն ՀՀ դրամն՝ առողջապահության ոլորտ:

Մյուս ոլորտներին, որոնք են, մասնավորապես, մշակույթ, կրոն, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ, բաժին է ընկել պետբյուջեի ծախսերի ոչ ավելին, քան 2%-ը:

Share