Բաժին. Տնտեսական

Հայաստանում համակարգիչ ունի տնային տնտեսությունների 67.3%-ը

Հայաստանում համակարգիչ ունի տնային տնտեսությունների 67.3%-ը, այդ թվում`քաղաքային բնակավայրերում՝ 71.7%-ը, իսկ գյուղական բնակավայրերում՝ 59.6%-ը:

Ինչպես փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ ինտերնետային կապը ինչպես տնից, այնպես էլ այլ վայրերից մատչելի է 74.7% տնային տնտեսություններին, այդ թվում` քաղաքային բնակավայրերում՝ 77.9%-ին, իսկ գյուղական բնակավայրերում՝ 68.7%-ին:

Տնային տնտեսությունների անդամների կողմից ինտերնետային կապի մատչելիության տվյալների հաձայն՝  տնային տնտեսությունների անդամների 61.4%-ը տանն ունի մշտական կամ ոչ մշտական ինտերնետային կապ:

Միևնույն ժամանակ, 2016 թվականի տվյալներով տնային տնտեսության անդամներից 64.3%-ին մատչելի է եղել ինտերնետային կապը, այդ թվում` տղամարդկանց 65.5%-ին, իսկ կանանց՝ 63.4%-ին: Ինտերնետային կապն առավել մատչելի է եղել 15-24 տարեկաններին  (81.9%):

Share