Բաժին. Տնտեսական

Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց չինական «Avik» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։

«Avik» ընկերությունը, որն մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերին:

Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեսահոլովակով ներկայացրին Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ցանցի բարելավման և զարգացման իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված մեր երկրի ռելիեֆային, սեյսմիկ և կլիմայական առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհաշինական մի շարք ծրագրերի մանրամասներ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել մանրամասն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները:

Share