Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանը մասնակցում է ՄԱԿ-ի ինտերնետային կառավարման համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայում մասնակցում է դետկեմբերի 18-21-ն անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ինտերնետային կառավարման համաժողովի տասներկուերորդ ամենամյա հանդիպմանը։

Միջոցառման շրջանակներում քննարկվել են ՏՀՏ ոլորտի կառավարման գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ թվային կառավարմանն ու կիբերանվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Այս համաժողովը միջազգային հարթակ է  բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ գործընկերային լուծումների, ընդհանուր գաղափարների, լավագույն փորձի բացահայտման, ուսումնասիրման և փոխանակման համար:

Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած պաշտոնյաներ, որոնք հնարավորություն ունեն կիսելու ազգային փորձը և առաջադեմ թվային փոխակերպման բնագավառի լավագույն պրակտիկան, ինչպես նաև ընդգծելու գործընկերության, ներդրումների և զարգացման հիմնական միտումները, որոնք կարող են լինել միջազգային հանրության հետ համագործակցության ընթացքում:

Ներկայացուցչական այս համաժողովի շրջանակներում նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ կունենա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյանների, ինչպես նաև ՏՀՏ ոլորտը ներկայացնող հայտնի կազմակերպությունների ղեկավարների հետ։

Share