Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է «Կարմիր բլուր» կայարանի արդիականացման աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է «Հարավկովկասյան երկաթուղու» «Կարմիր բլուր» կայարան:

Վերջերս կայարանում իրականացվել են էներգահամակարգի արդիականացման աշխատանքներ, որոնք տարվել են 3 փուլերով: Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավար Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրեց կայարանի այդ աշխատանքների արդյունքները:

2017 թվականին իրականացված երրորդ փուլում 4 գծեր և 18 սլաքային փոխադրիչներ միացվել են ընդհանուր էլեկտրահամակարգին: Դա թույլ է տալիս բարձրացնել գնացքների երթևեկության և կայարանում մանևրային աշխատանքի անվտանգությունը, արագացնել փոխադրումների գործընթացը, գնացքների ընդունման մեկնման և ձևավորման գործառույթները:

Նախարարին ներկայացվեց նաև բեռնափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգը, որով վերահսկվում են բեռնափոխադրող բոլոր գնացքների տեղաշարժն ու ուղին: Փոխադրողը, ներկայացնելով իր բեռի մասին մանրամասներն ու փոխադրման վայրը, հնարավորություն ունի, վայրկյանների ընթացքում իմանալու ծառայության արժեքը:

Հարավկովկասյան երկաթուղու և երկու փոխադրող ընկերությունների միջև այսօր ստորագրվեցին համագործակցության նոր պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան զգալիորեն մեծացնել երկաթուղով իրականացվող բեռնային աշխատանքի ծավալները:

Share