Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 3.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 62,644 տոննա միս։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.4%-ով։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրությունն աճել է 55.1%-ով և կազմել 9,088.5 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 49.4%-ով և կազմել 666.2 տոննա։

Share