Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 0.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 11 ամսում Հայաստանում արտադրվել է 448.8 մլն լիտր։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով։

Միևնույն ժամանակ պանրի արտադրությունը նվազել է 15.3%-ով և կազմել 17,938.2 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 1.1%-ով և կազմել 5,652 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 18.5%-ով և կազմել 4,421.8 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 11.1%-ով և կազմել 792.4 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 7.3%-ով և կազմել 9,678.3 հազար լիտր։

Share