Բաժին. Տնտեսական

Վաչե Գաբրիելյանի պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հունվարի 26-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են  ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության  խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝  ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև «Հայաստան: Երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքներ» զեկույցը:

Share