Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 34.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,804.8 հազար լիտր գինի։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավլաներն աճել են 34.4%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 13.1%-ով և կազմել 5,912.9 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 24.3%-ով և կազմել 998.1 հազար լիտր։ Շամպայն գինիների արտադրությունն աճել է 17.1%-ով և կազմել 580.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 9.9%-ով և կազմել 19,552 հազար լիտր։

Share